National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
07.06.2011
Հանդիպում ԱԺ ԲՀԿ խմբակցությունում
1 / 1

Հունիսի 7-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը խմբակցությունում ընդունեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության փոխդեսպան եւ հյուպատոս Գերըթ Ուին Օուենին:

Հյուրի խնդրանքով տիկին Զոհրաբյանը ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տեսակետը ներքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ: ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամը հարկ համարեց հիշեցնել, որ մարտիմեկյան իրադարձություններից հետո կուսակցության հրավիրած համագումարը ընդունել է հայտարարություն, որում արձանագրվել է երկրում ներքաղաքական մշակույթի փոփոխության անհրաժեշտության մասին: Մեջբերելով հայտարարությունը` տիկին Զոհրաբյանն ասաց, որ իրենց համագումարը դեռեւս մարտի 1-2-ի դեպքերից հետո էր արձանագրել, որ փոխադարձ անհանդուրժողականությունն ու թշնամանքը չեն կարող նպաստել երկրում բարեփոխումների առաջ մղմանը, եւ միայն քաղաքացիական համերաշխությունն ու հանդուրժողականությունը, միմյանց տեսակետը եւ ձայնը լսելու մշակույթը կարող են նպաստել երկրում սկիզբ առած ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը: Ուստի, խմբակցության ներկայացուցչի գնահատմամբ, ԲՀԿ-ն մշտապես կողմ է եղել նույնիսկ ամենաարմատական ընդդիմախոսների միջեւ երկրի քաղաքական օրակարգում առկա բոլոր խնդիրները քննարկելու եւ միասնական լուծումներ գտնելու մշակույթին: Ըստ ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամի` ԲՀԿ-ի գնահատմամբ Հայաստանի թե ներքին, թե արտաքին քաղաքական օրակարգում չկան եւ չեն կարող լինել այնպիսի ողջամիտ հարցեր, որոնք հնարավոր չլինի քննարկել անգամ ամենաարմատական ընդդիմախոսների հետ:

Պարոն Օուենի խնդրանքով Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց ԲՀԿ-ի տեսակետը Հայաստանի տնտեսական քաղաքականության, ինչպես նաեւ եվրաինտեգրման խնդիրների շուրջ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am